Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պիտեր Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի Forbes-ի ցուցակը

Պիտեր Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի Forbes-ի ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորզելանդացի կինոռեժիսոր Պիտեր Ջեքսոնը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 580 մլն ԱՄՆ դոլար՝ այդ ցուցանիշով առաջին տեղը գրավելով աշխարհում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակը փետրվարի 9-ին հրապարակել է Forbes պարբերականը:

«Մատանիների տիրակալը» եռագրության ռեժիսորը նոյեմբերի 10-ին հայտարարել էր 1.6 մլրդ ԱՄՆ դոլարով հատուկ էֆֆեկտների իր ստուդիայի՝ Weta Digital –ի վաճառքի մասին: այս գործարքը Ջեքսոնին Forbes-ի ցուցակի առաջատարն է դարձրել, ինչպես նաև նրան սարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը՝ Սթիվեն Սփիլբերգից ու Ջորջ Լուկասից հետո:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի կատարող Բրյուս Սպրինգսթինը, ով վաստակել է 435 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է ամերիկացի ռեփեր Ջեյ-Զին (340 մլն ԱՄՆ դոլար), չորրորդ տեղում՝ դերասան Դուեյն Ջոնսոնը (270 մլն ԱՄՆ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Քանյե Ուեսթը (235 մլն ԱՄՆ դոլար):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am