Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն իր վրացի գործընկերոջը հարցրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին։

Զալկալիանին պատասխանել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am