Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինը և Ալիևը կքննարկեն ԼՂ-ի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Պուտինը և Ալիևը կքննարկեն ԼՂ-ի հարցով եռակողմ պայմանավորվածությունների 
իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կքննարկեն  Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը:

Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am