Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախի նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

Արցախի նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի 
հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության և հայ ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության ու եկեղեցու ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերների ու համազգային խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ հոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մատուցած 30-ամյա անձնվեր ծառայության համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am