Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հրավիրում է դառնալ պարեկ՝ Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ծառայելու համար

Ոստիկանությունը հրավիրում է դառնալ պարեկ՝ Տավուշում, Արագածոտնում, 
Կոտայքում և Գեղարքունիքում ծառայելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ՝ ավարտելուց հետո Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում աշխատելու համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ուսուցման տևողությունը 5 ամիս է»,- ասվում է հայտարարության մեջ, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am