Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան

Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են 
բանակցություններ. Հունան Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները: Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք:

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է բարձրախոսներով պահանջում են լքել գյուղը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am