Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ 
«Global Finance» ամսագրի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ  տարին անընդմեջ ճանաչվել է  «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։ 

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` 2021թ. տվյալներով շուկայում բանկերի մասնաբաժինը, գործարքների, մատուցվող ծառայությունների և խորհրդատվությունների թիվը և ծավալը,   կառուցվածքային հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունն ու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը:

«Շարունակվող համավարակի պայմաններում ներդրումային բանկերն առաջատար դեր են խաղում համաշխարհային տնտեսության փոխակերպման գործում», – նշել է «Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Ընկերությունների համար ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե մասնագիտական ինչ գիտելիքներ և հմտություններ կարող են առաջարկել ներդրումային բանկերը:  «Global Finance»-ի ներդրումային բանկերի մրցանակաբաշխությունն այդ ոլորտի առաջատար հաստատությունները ներկայացնող հզոր հարթակ է»:

Մրցանակաբաշխության հաղթողների ցանկը և մանրամասները կհրապարակվեն 2022թ. ապրիլին ամսագրի տպագիր, ինչպես նաև առցանց` GFMag.com կայքում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am