Արցախի նախագահն ընդունել է ՀՀ նորընտիր ՄԻՊ-ին
13:18, 4 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում