Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը. Չավուշօղլու

Թուրքիայում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՌԴ և Ուկրաինայի 
նախագահների հանդիպման կազմակերպման հարցը. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ ունեցած եռակողմ հանդիպումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը:

«Եթե պատերազմը շարունակվի, ամենաշատը կտուժեն անմեղ երեխաները։ Ամեն օր արյունահեղության ու վշտի մասշտաբները մեծանում են։ Մարդիկ, ովքեր մնում են պատերազմական գոտիներում, պետք է փրկվեն»,- ասել է Չավուշօղլուն։

Նա ընդգծել է, որ քանի դեռ երկարաժամկետ զինադադար չի հաստատվել, կարևոր է պահպանել մարդասիրական զինադադարը։

Չավուշօղլուի խոսքով՝ կարևոր է նաև խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների բացումը։  «Եթե տեղում զինվորականները չհետևեն պայմանավորվածություններին, ապա տարհանված խաղաղ բնակիչները կկանգնեն անվտանգության իրական սպառնալիքի առաջ»,- ասել է թուրք նախարարը։

«Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ընդգծել է Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը»,- ասել է նա՝ Անթալիայում եռակողմ հանդիպումը անվանելով «կարևոր սկիզբ»։

«Չնայած բոլոր դժվարություններին, Անթալիայում Ուկրաինայի վերաբերյալ քննարկումներն անցկացվել են բարեվարքության շրջանակներում»,- հավելել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն ասել է, որ Լավրովի և Կուլեբայի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման թեման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am