Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով

Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք Է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել Է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում Է Իրանի անաչեռ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,- ասել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am