Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Գայա Արզումանյանն Արցախին նվիրված նոր երգ է հրապարակել

Գայա Արզումանյանն Արցախին նվիրված նոր երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Գայա Արզումանյանը երաժշտասերների դատին է հանձնել «Կարոտում եմ քեզ, Արցախ» երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակին կից գրառման մեջ Արզումանյանը նշել է. «Արցախս վիրավոր է, որդեկորույս ու թևաթափ: Սիրտս արյունաքամ է, ոտքերս տկար... Երկու տարի ուժ չգտա իմ մեջ հոգուս բողոքն ու կանչն արտահայտելու, բայց այլևս անհնար է. ուզում եմ ճչա՛լ, ուզում եմ կանչե՛լ, ուզում եմ գրկե՛լ Քեզ՝ իմ Արցախ»:

Մտահղացման հեղինակն ու պրոդյուսերն Արայիկ Գաբաջյանն է, երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Էդգար Ալեքսանյանը, տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]