Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են եռակողմ 
պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

« Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am