Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ղազարյանի հետ
19:34, 11 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:
Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր խնդիրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում