Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝  մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նոր խաղացանկն ունի հետևյալ տեսքը՝

Հունիսի 4 - Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8 - Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11 - Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14 - Հայաստան - Շոտլանդիա
Սեպտեմբերի 24 - Հայաստան - Ուկրաինա
Սեպտեմբերի 27 - Իռլանդիա - Հայաստան

 

Հանդիպումների անցկացման կոնկրետ վայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am