Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայկական կինոն առանց կինոյի տան չի կարող լինել. նշվում է հայ կինոյի օրը

Հայկական կինոն առանց կինոյի տան չի կարող լինել. նշվում է հայ կինոյի օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինոգործիչների միության ջանքերով ապրիլի 16-ը հռչակվել է որպես հայ կինոյի օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց,որ հայկական կինոն առանց հայկական կինոյի տան չի կարող լինել:

Ներկայացնելով իր պաշտոնավարման վերջին հինգ ամիսների աշխատանքը,Խաչատրյանը ասաց, որ կինոյի տան 502 տեղանոց մեծ դահլիճում,որն ամենամեծն է Հայաստանում, վերջապես տեղադրվել է նոր DCP պրոյեկտոր, նոր էկրան և JBL 5.1 դոլբի ձայնային համակարգ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Կինոյի տան փոքր դահլիճում և կինոյի տան փոքր կինոսրահում ևս տեղադրվել է նոր էկրան և DLP պրոյեկտոր: Առաջիկայում նախատեսվում է նաև Կինոյի տան մեծ դահլիճի և նրան հարակից ճեմասրահների օդափոխության , ջեռուցման և հովացման համակարգերի անցկացումը»,-ասաց նա, հավելելով, որ մեծ դահլիճում «Ոսկե ծիրան»-ի ընթացքում մի քանի ֆիլմեր ևս ցուցադրվելու են:

Կինոգործիչների միության նախագահը ուրախությամբ փաստեց, որ 216 ժապավենային ֆիլմեր են ձեռք բերվել,որոնք հիմա տեսակավորման փուլ են անցնում:«Դրանց համար առանձնացվել է ֆոնդային հատված, որը հարմարեցված կլինի ֆիլմերի պահպանման համար»,-ասաց նա:

Հարություն Խաչատրյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետ առաջիկայում իրականացվելու են «Կինոն ուսուցիչ» և «Ժառանգություն» կրթական-մշակութային նախագծերը՝ նախատեսված 6-9-րդ դասարանների դպրոցականների համար:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Հարություն Խաչատրյանն առանձնացրեց. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին Ազնավուրի անվան հրապարակի «Աստղային պուրակում» բացվելու է Լաերտ Վաղարշյանի աստղը՝նվիրված հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին:

Անդրադառնալով խնդիրներին, կինոգործիչների միության նախագահն ընդգծեց պետության կողմից ֆինանսական աջակցության բացակայությունը: «Մենք մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի նրանք թույլտվություն տան կինոյի տան դիմացի հատվածը բարեկարգել և աստղերի պուրակ բացել»,-հավելեց նա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am