Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ապրիլի 18-ից մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 18-ից մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 18-25-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հանրային կապերի բաժնից, ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002թ.-ին: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում:

Միջոցառմանն իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները:

Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ:

Ապրիլի 25-ին տեղի կունենա Ազգային գրադարանային շաբաթի փակումն ու արդյունքների ամփոփումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am