Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 3,2 տոկոս
20:52, 18 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 3,2 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը:
Դեւիդ Մելփասը տնտեսական ակտիվության դանդաղեցման գործոններից է անվանել Ուկրաինայի իրադարձությունները, Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումները, էներգակիրների, պարարտանյութի, սննդամթերքի գների բարձրացումը, տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում