Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտները համատեղ զարգացնելու ինտենսիվ պլան. Փաշինյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտները համատեղ 
զարգացնելու ինտենսիվ պլան. Փաշինյան

ՄՈՍԿՎԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը լավ առիթ է վերլուծելու համագործակցության անցած ճանապարհը, նախանշելու առաջիկա անելիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բավական հագեցած օրակարգով է ՌԴ-ում: Այցի շրջանակում արդեն անցկացրել է արդյունավետ բանակցություններ: Մասնավորապես, նա առանձնացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է և առևտրատնտեսական ցուցանիշները աճ են արձանագրում: Նա կարևորեց ինչպես երկկողմ ձևաչափով արդյունավետ համագործակցությունը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:

«Էներգետիկայի ոլորտում ունենք բավական հարուստ փորձ, ունենք ինտեսիվ պլան այդ ոլորտը համատեղ զարգացնելու համար: Տրանսպորտի և այլ ոլորտներում ևս կոնկրետ ծրագրեր կան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ միջկառավարական խորհուրդը դառնա հիմնական այն հարթակը, որտեղ կիրականացվեն էկոնոմիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ երկու երկրների նախարարությունները բավական լավ համագործակցում են:

ՀՀ վարչապետի խոսքով, այս ժամանակներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, բայց կան նաև հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել՝ գտնելով նոր լուծումներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am