Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց 
ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը:

«Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորվել է ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով: Եկեք այսօր խոստանանք, որ այլեւս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության վայրենի գազանը գլուխ բարձրացնի»,- գրել է Մարսելի քաղաքապետը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]