Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ժան-Պիեռ Սեֆերյանը Հայոց ցեղասպանության իրողությունը ներկայացնում է «Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսով

Ժան-Պիեռ Սեֆերյանը Հայոց ցեղասպանության իրողությունը ներկայացնում է 
«Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ. 23 ԱՊՐԻԼԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ժամանակավոր ցուցահանդեսը:

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության հեղինակը արվեստի լեզվով փորձում է ցեղասպանության իրողությունը ներկայացնել ավելի լայն հասարակությանը: Ըստ հեղինակի՝ ցուցադրությունը ցույց է տալիս «Մահվան քայլերթ»-ի այն ճանապարհը, որը 1915 թվականին  անցել են մեր հայրենակիցները:

Հեղինակը՝ ով նույնպես ցեղասպանությունը վերապրածների հետնորդ է, շնորհակալություն հայտնեց թանգարանի ամբողջ անձնակազմին ցուցադրությունը կազմակերպելու համար:

Նա նշեց, որ աշխատանքները ստեղծելիս ի սկզբանե ներշնչվել է քայլելուց: « Քանի որ երիտասարդ տարիքում շատ եմ քայլել՝ բարձրանալով բազմաթիվ սարեր, լեռներ, քայլելու ընթացքում շատ դժվար իրավիճակներ մեջ եմ գտնվել: Դու կարճ ժամանակում կարող ես ոչինչ չունենալ ուտելու, չկարողանաս քայլել և մոլորվես: Եվ ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչպե՞ս են մեր նախնիները քայլել այդքան երկար՝ սոված, ծարավ և շարունակել հաջորդ օրը նորից քայլել: Այն, ինչ ինձ իսկապես ներշնչել է այդքան երկար տանջանքներից, տառապանքներից հետո, կենդանի մնալն էր: Մարդիկ ովքեր քայլում էին ու վերապրել էին այդ քայլերթը, շարունակել են քայլել, բայց չիմանալով, թե ինչու: Ահա թե ինչպես է ստեղծվել ցուցադրությունը»,- ասաց Ժան-Պիեռ Սեֆերյանը:

 Նա ընդգծեց, որ որոշել է այդ ամենը ներկայացնել երկար և կարճ ստվերների միջոցով ՝ ժամանակի և տարածության մեջ: Եթե ստվերը կարճ է ուրեմն արև է, եթե երկար է, ուրեմն երեկո է, այսինքն՝ կարելի է ասել ժամանակի նշանը տվել է  ստվերների միջոցով, իսկ եթե չկան ստվերներ, դա նշանակում է՝ այդ մարդիկ կորսված են:

Հեղինակը շեշտեց այն փաստը, որ փորագրությունները արված է այնպես, որ հակառակ կողմից նայելուց ցույց է տալիս վերադարձ, ինչը խորհրդանշում է այդ բոլոր վերապրածների սերունդների վերածնվել, ապրել և նորից հայրենիք վերադառնալը, ինչպես ինքն է այսօր այստեղ: Այսպիսով, «վերադարձի» խորհուրդը մշտապես ներկա է նրա աշխատանքներում:

Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանը ծնվել է Մարսելում 1954 թ. հունվարի 10-ին: Հայրը՝ ծագումով Սեբաստիայից, մայրը՝ Անկարայից, Ֆրանսիա են գաղթել 1925 թ.: Հաստատվելով Փարիզի մոտակա Իսի լե Մուլինո արվարձանում՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը 18 տարեկանում որոշում է մասնագիտանալ գրաֆիկական արվեստի և գովազդի մեջ: Աշխատելով արվեստանոցներում և գովազդային գործակալություններում՝ նա զուգահեռաբար ավարտում է նկարչի կրթությունը Փարիզի կիրառական արվեստների դպրոցում (երեկոյան դասընթացներ, 1975), նկարչական տեխնիկայի ուսումը Գեղարվեստի դպրոցում (1976):

Ամուսնանալուց հետո Ժան-Պիեռ Սեֆերյանը տեղափոխվում է ֆրանսիական մեկ այլ հայաշատ քաղաք՝ Ալֆորվիլ։ Խորհրդատվություն տրամադրելով ֆրանսիական խոշոր ապրանքանիշներին և զբաղվելով դրանց գրաֆիկական դիզայնով՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը միաժամանակ կտավներ է ստեղծում, որտեղ իր շրջապատի կերպարներն ամենուր են՝ հաճախ նրանց դիմանկարները չպատկերելով:

Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը ցուցադրվել են տարբեր երկրներում (Կորեա, Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, Հայաստան): 2008 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է նկարչի «Գորշ անախրոնիզմ» շարքի աշխատանքներով անհատական ցուցահանդեսը: Ժան-Պիեռ Սեֆերյանը ստեղծագործում է հայաստանյան տարբեր թեմաներով՝ ոգեշնչվելով 2005 թ. Հայաստան կատարած առաջին այցից: Ժան-Պիեռ Սեֆերյանը նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված «Խաչքարերը մտնում են Լուվր» վավերագրական ֆիլմի (2007) համահեղինակն է: Այն լայնորեն հեռարձակվել է ԱՊՀ բոլոր երկրների ազգային հեռուստատեսություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am