Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ուրուգվայում հայերին ուղղված Չավուշօղլուի ազգայնական ժեստից հետո թուրք դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ուրուգվայում հայերին ուղղված Չավուշօղլուի ազգայնական ժեստից հետո թուրք 
դեսպանը կանչվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ այն բանից հետո, ինչ Մոնտեվիդեո այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ցեղասպանության ճանաչում պահանջող հայերին ողջունել էր թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է El Pais-ը։

Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am