Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ
15:59, 25 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Պետք է առերեսվել պատմության հետ, պետք է կարեկցել: Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր պատգամավորը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում