Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացվի

Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ՝ բոլոր երկրներից։

Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Փառատոնի արդյունքները կամփոփվեն 2022 թվականի սեպտեմբերին։

Նախնական ընտրությունն անցած պաստառները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն 2022-2023 թվականների թատերաշրջանի ընթացքում։

Մինչև ապրիլ փառատոնն արդեն իսկ ստացել է 149 պաստառ՝ 23 երկրների 62 դիզայներներից։ Մասնակից երկրների շարքում են՝ Հայաստան, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Իտալիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am