Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սահակաշվիլին դատավարությանը չի կարողացել ներկայանալ առողջության վատթարացման պատճառով

Սահակաշվիլին դատավարությանը չի կարողացել ներկայանալ առողջության 
վատթարացման պատճառով

 ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին, որն անցյալ տարվա հոկտեմբերից գտնվում Է բանտարկության մեջ, մայիսի 2-ին դատավարությանը չի կարողացել ներկայացնալ առողջության վատթարացման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաբան Նիկա Գվարամիան դատավարության ժամանակ հայտարարել Է, որ Սահակաշվիլին տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի եւ նրա մոտ խախտված Է խոսքի արտաբերումը:

Դրա հետ կապված դատավոր Նինո Էլիեշվիլին դատավարության ժամանակ հայտարարել Է, որ նամակ կուղարկի Հատուկ պատժական ծառայությանը՝ հանձնարարելով սպառիչ տեղեկություն տալ Սահակաշվիլիի առողջական վիճակի եւ նրան ցուցաբերվող բուժօգնության մասին: Իր հերթին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մայիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է, որ վերջին շաբաթներին իր գլխավորած գերատեսչության դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից տարվում Է վարկաբեկման արշավ, թե իբր բանտում Սահակաշվիլիին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, եւ նրա կյանքը գտնվում Է սպառնալիքի տակ:

«Պատժիչ ծառայությունը Սահակաշվիլիի նկատմամբ ցուցաբերել եւ ցուցաբերում Է անհրաժեշտ բժշկական օգնություն, ուստի մեղադրանքներն ապատեղեկատվություն են: Ցանկանում եմ նշել, որ Սահակաշվիլին ընտրողաբար Է ընդունում բժիշկների կողմից նշանակված բուժման կուրսը եւ հրաժարվում Է նշանակված մի շարք ընթացակարգերից: Մասնավորապես, նա հրաժարվում Է բանտի տարածքում, թարմ օդում ամենօրյա զբոսանքներից»,-ասել Է նա:

Սահակաշվիլիի ընտանիքի անդամները պահանջում են, որպեսզի նրան տեղափոխերն արտասահմանյան կլինիկա՝ որակյալ բուժում ցուցաբերելու նպատակով: Սահակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, լրագրողներին հայտարարել Է, որ եթե այդ պահանջը չկատարվի իշխանությունների կողմից, ապա արդեն այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում կսկսվեն ընդդիմության կողմնակիցների զանգվածային ելույթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am