Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին մայիսի 2-ին հեռախոսով  քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022-ի մայիսի 2-ին հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր»,-նշել է գերատեսչությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am