Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

 «Ռոսավիացիա»-ն մինչեւ մայիսի 13-ը երկարացրել է հարավային 11 օդանավակայանների ժամանակավորապես փակումը

 «Ռոսավիացիա»-ն մինչեւ մայիսի 13-ը երկարացրել է հարավային 11 օդանավակայանների ժամանակավորապես փակումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել Է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս անգամ սահմանափակումները երկարացվել են մինչեւ մայիսի 13-ը Մոսկվայի ժամանակով ժամը 04:45-ը: Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին:

Ուղեւորներին հանձնարարվում Է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով:

Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am