Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վրաստանում հաստատել են 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր Էլեկտրակայնների կառուցման նախագիծը

Վրաստանում հաստատել են 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր Էլեկտրակայնների կառուցման նախագիծը

 ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել լրացուցիչ հողմային, արեգակնային եւ հիդրոԷլեկտրակայանների կառուցման մասին՝ 150 մեգավատ սահմանված հզորությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաութաձեն: «Կառավարության այսօրվա նիստում վերականգնվող Էներգետիկայի զարգացման նպատակով հավանություն տրվեց մի քանի նախագծերի, այդ թվում հողմային, արեգականային եւ  հիդրոԷլեկտրակայանների կառուցմանը: Ընդհանուր հզորությունը կկազմի 150 մեգավատ:

Հողմակայանը կլինի 110 մեգավատ հզրությամբ, արեգակնայինը՝ 20 մեգավատ, իսկ մնացած հզորությունները կբաշխվեն հիդրոԷլեկտրակայանների վրա»,- ճշտել Է նա: Նոր Էլեկտրակայնները կգտնվեն Ասպինձա եւ Գորի քաղաքների շրջակայքում, ինչպես նաեւ Քսանի գյուղի մոտ: Նախագծի ներդրումային արժեքը կկազմի 200 միլիոն դոլար: Նոր Էլեկտրականները մտադիր են կառուցել օտարերկրյա եւ տեղական ներդրումների հաշվին: Նոր արտադրող հզորությունները կդառնան Վրաստանի միասնական Էլեկտրահամակարգի մի մասը, հավելել Է Միքաութաձեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am