Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լուկաշենկոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Լուկաշենկոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին աշխատանքային այց կիրականացնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մայիսի 16-ին Մոսկվայում երկրի ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Միջոցառումը նվիրված է Հավաքական անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման 30-ամյակին և կազմակերպության ստեղծման 20-ամյակին»,- ասվում է հայտարարության մեջ:

Այցի շրջանակում տեղի կունենա նաև Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am