Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը

Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք 
իրականացնելու մոդելը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել:

«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Wildberries-ը Հայաստանում աշխատանքը սկսել է 2018 թվականից: 2021 թվականին գործարկվել է տեղական բիզնեսի հետ ապրանքների տրամադրման կետեր բացելու հնարավորությունը:

2020-2021 թվականների ընթացքում ընկերությունը ուղիղ վաճառքների հնարավորություն է բացել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործարարների համար:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]