Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը

Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021-22 ուսումնական տարվա ավարտը, բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է այս տարվա հունիսի 3-ին, իսկ  վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում՝ հունիսի 6-ին: Այդ օրերին  տեղի կունենա նաև վերջին դասի արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս տարի ակնկալում են ունենալ 12-րդ դասարանն  ավարտող շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը կավարտի  34500-ից ավել  աշակերտ:

«Արդեն իսկ պարզ են չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը, մենք նախատեսել ենք  մայրենիի և մաթեմատիկայի գրավոր քննությունները անցկացնել հունիսի 10-ին և 13-ին: 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են: Այս տարի մենք ունենք երկու կենտրոնացված քննություն 9-րդ դասարանում՝ «Հայոց լեզու և գրականության» և  «Մաթեմատիկա»: Հայոց լեզվի կենտրոնցված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը՝ հունիսի 30-ին: Ավելացնեմ, որ հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն հենց դպրոցներում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև նշեց, որ  հայտնի են 12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերը. «Հայոց լեզու և գրականության» առարկայի ավարտական քննությունը հունիսի 8-ին է, «Հայոց պատմություն» առարկայի քննությունը՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 22-ին: Առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]