Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան

Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման 
ամառային շրջանի ուսումնանյութական բազան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, մարզասարքերի եւ ՈՒՆԲ համալիրների վերանորոգում:

«Նաև ռազմական ավանների և բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքում գտնվող բոլոր ուսումնական դասարաններում և մասնագիտացված շինություններում վերականգնվել է շարժական ուսումնամեթոդական բազան, կատարվել են օդանավակայանի սարքավորումների, կապի համակարգերի սպասարկման և թռիչքուղու ստուգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինժեներական զորքերի մասնագետները սարքավորել են ջրային արգելքները, խրամատները, խանդակները եւ առվափոսերը բարձրլեռնային զորափորձարաններում զորամիավորման անձնակազմի պարապմունքների համար, հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը ՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն ավարտվել են ժամանակին, եւ Հայաստանում ՀՌՇ-ի միավորումը լիովին պատրաստ է նոր ուսումնական շրջանի մեկնարկին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]