Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև 
հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը հայտարարել է, որ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին:

«Արդեն ժամանակն է, որ այս հողերում գրվի հաջողության, խաղաղության ու զարգացման պատմությունը: Անցյալում գործած մեր սխալներից դասեր քաղելով՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներ պետք է միշտ միասին կառուցենք մեր ապագան: Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք: Հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որն իմ սիրելի եղբայրը՝ Ալիևը, ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը:

Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]