Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը

Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական 
խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում:

«Մենք հանձնառու են՝ խթանելու խաղաղ, ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագան Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք աջակցելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ փոխգործակցության միջոցով՝ օգնելու տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարի ուղերձում:

Բլինկենը կոչ է արել նաև իրականացնել բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ:

Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]