Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ

Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դեռ ալերգիայի դրսևորում 
չէ. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիային, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ կարող են ինֆեկցիաների հետևանք լինել: Իսկ ալերգիան օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի հետ զրույցում անդրադարձել ենք ալերգիայի դրսևորումներին, առաջարկվող լուծումներին և մի քանի կարևոր հարցերի:

Այն հարցին, թե ալերգիան բացի մեզ բոլորիս հայտնի քորից, մաշկի կարմրությունից և բշտիկների առաջացումից, ուրիշ ի՞նչ ձևով է դրսևորվում, մասնագետը պատասխանեց, որ ալերգիան դրսևորվելու շատ տարբեր ձևեր ունի. բացի նշված տարբերակներից՝ սննդային ալերգիաների դեպքում հաճախ եղնջացան է լինում:

«Այն մաշկից բարձրացող և 24 ժամվա ընթացքում իր տեղակայումը փոխող ցան է, որը որոշակի սննդատեսակներ օգտագործելուց հետո, եթե մարդը ունի ալերգիա, կարող է հայտնվել մարմնի տարբեր հատվածներում: Իսկ եթե խոսենք այլ դրսևորումների մասին, որոնք բնորոշ են գարնանային ամիսներին, դրանք ալերգիկ հարբուխներն են: Սրանք դրսևորվում են քթի փակվածությամբ, աչքերի և քթի քորով, փռշտոցներով: Որոշ դեպքերում էլ, երբ ախտահարվում են նաև ստորին շնչուղիները, կարող են լինել հազ, դժվարաշնչություն, որոնք արդեն ասթմայի նշաններ են, և սրանք կարծես կարմիր լույս լինեն, որ մարդը պետք է դիմի բժշկի»,- ասաց մասնագետը:

«Շատերը մտածում են, որ ծայրահեղ  մաքրասեր լինելը՝ ձեռքերը չափազանց հաճախ լվանալը, ախտահանելը, տանից դուրս չգալը կփրկեն ալերգիաներից, բայց այդպես չէ: Չափից շատ մաքուր, ինչպես նաև ծայրաստիճան կեղտոտ միջավայրը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում ալերգիաների համար, այդ իսկ պատճառով մենք պետք է գտնենք այն միջինը, որը հնարավորություն  կտա հանգիստ շփվել բնության հետ, առողջ կենսակերպ վարել, բայց միևնույն ժամանակ պահպանել նորմալ հիգիենա և խուսափել ալերգիկ դրսևորումներից»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

Ինչու՞ են ալերգիաները գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել դրանք և մեղմել իրավիճակը: Արդյոք հնարավո՞ր է պայքարել ալերգիայի դեմ, առանց դեղորայքի: Ինչպե՞ս խուսափել  ալերգիկ երևույթներ առաջացնող փոշուց և ո՞ր պահից սկսած պետք է մարդը հասկանա, որ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am