Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպանի նկատմամբ
17:16, 30 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիևին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ։
Թալաթ Ալիևը 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում