Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի 
ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին»,-նշել է Արշակյանը:

Շնորհավորական խոսքում ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծել է, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին:

«Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am