Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում կարևոր է ծնողի և բժշկի համագործակցությունը

Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում կարևոր է ծնողի 
և բժշկի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի, առավելևս՝ տարբեր տեսակի ճողվածքների դեպքում, ամենակարևոր մոտեցումը այն է, որ ծնողը հնարավորինս ուշադիր լինի, ժամանակին զբաղվի խնդրով և դա անի բժշկի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ Արման Հարությունյանի հետ  անդրադարձել ենք վիրաբուժական խնդիրներ ունեցող երեխաների վիրահատական  վարման ընթացքին, ինչպես նաև վիրաբույժների ու ծնողների կապին, հսկողությանը և մի քանի վիրաբուժական խնդիրների:

Մասնագետը նշեց, որ Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում: Դրանք կարող են լինել նորմայում գոյություն ունեցող կամ ախտաբանական վիճակների հետևանքով առաջացած ու մեծացած անցքեր, որոնք լինում են հյուսվածքի դեֆեկտի տեղում կամ հետվիրահատական սպիների նրբացած հատվածներում: Երեխաների մոտ ճողվածքների ամենատարածված ձևերը աճուկային և պորտային ճողվածքներն են: Երեխաների մոտ՝ ի տարբերություն մեծերի, ճողվածքները բնածին են: Ճողվածքի բուժումը միայն վիրահատական է:

Մանրամասներին  առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am