Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ՓԵՆ կենտրոնի ներկայացուցիչներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ՓԵՆ կենտրոնի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վրացի անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան, Ռաթի Ամաղոբելին, Թամթա Մելաշվիլին, Շոթա Իաթաշվիլին և ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան նախագահի հետ զրույցում առանձնահատուկ կարևորել են հայ-վրացական դարավոր մշակութային կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև անդրադարձել են հայկական և վրացական ժամանակակից գրականության առնչակցություններին ու հանրահռչակման խնդիրներին:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հարևան ժողովուրդների գրական կապերի սերտացմանն ուղղված ՓԵՆ մշակութային կենտրոնի ջանքերը և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կայացմանն ու փոխճանաչելիության բարձրացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am