Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 819 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 819 մարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 819, ինչը 39,8 տոկոսով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հոսպիտալացումների թիվը նվազել է 63 տարածաշրջաններում, աճել ՝ 12-ում:  Իրավիճակը մնացել է անփոփոխ 10 սուբյեկտներում։ Մեկ օր առաջ արձանագրվել է հոսպիտալացման 1 362 դեպք։

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 403-ով՝ հասնելով 18 մլն 376 հազար 587-ի։ Վարակվածների թվի աճը կ հարաբերական արտահայտությամբ ազմել է 0,02 տոկոս։

Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 65-ով՝ հասնելով 380  հազար 20-ի։ Մեկ օր առաջ գրանցվել է 72 մահվան դեպք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am