Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սպիտակ տունը շարունակում Է Սաուդյան Արաբիա Բայդենի ուղեւորության նախապատրաստությունը

Սպիտակ տունը շարունակում Է Սաուդյան Արաբիա Բայդենի ուղեւորության նախապատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը շարունակում Է պլանավորել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Սաուդյան Արաբիա: Հունիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով Իսրայելի աղբյուներ, հայտնել Է, որ հուլիսի կեսերին Բայդենն, ինչպես սպասվում Է, կայցելի Իսրայել եւ Պաղեստին, ինչից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցը թագավորություն, Axios-ի տվյալներով՝ նախատեսված Է հուլիսի 15-ին, սակայն պորտալի աղբյուրները նշել են, թե ուղեւորության գրաֆիկը դեռ կարող Է փոփոխվել: «Ուղեւորությունը տեղի Է ունենում Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի մյուս երկրների հետ կարեւոր օրակարգի համատեքստում:

Այդ օրակարգը նպատակաուղղված ամերիկացի ժողովրդի համար արդյունքների հասնելուն, ինչպես նաեւ պատերազմների ավատմանը եւ դիվանագիտության օգտագործմանը մերձավորարեւելյան տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- հավելել Է ամերիկացի պաշտոնյան: Շաբաթ օրը Բայդենը հայտնել Է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունել Սաուդյան Արաբիա իր հնարավոր այցի առիթով: Ըստ որում նա հիշատակել Է թագավորությունում «ավելի ընդհանուր» հանդիպման մասին՝ նվիրված անվտանգության հարցերին, հայտնել են Սպիտակ տան մամուլի միավորման լրագրողները:

The New York Times թերթն ավելի վաղ վկայակոչելով աղբյուրներ՝ պնդել Է, որ Բայդենը մտադիր Է այս ամսին ուղեւորություն կատարել Սաուդյան Արաբիա եւ առաջին անգամ հանդիպել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը ցանականում Է վերականգնել երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք սրվել են 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am