Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Տայվանին աջակցելու պատճառով երկկողմ հարաբերությունների հիմքերի խարխլման մասին

ՉԺՀ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Տայվանին աջակցելու պատճառով երկկողմ հարաբերությունների հիմքերի խարխլման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված Է Տայվանին աջակցելու եւ կապերը զարգացնելու միջոցով Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, ոչ միայն դատապարտված Է ձախողման, այլեւ կարող Է խարխլել չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, որի խոսքը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:

«Չինական հարցը կապված Է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքի հետ եւ, եթե այն չլուծվի հարկ եղած ձեւով, ապա դա խափանարար ազդեցություն կունենա դրանց վրա»,-Յան Ցզեչին ասել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը:

Չին պաշտոնյան նշել Է, որ «խարխլման ռիսկը ոչ միայն առկա Է, այլեւ շարունակելու Է մեծանալ այն չափով, թե ինչպես են Միացյալ Նահանգներն իրականացնում «Տայվանի օգտագործմամբ Չինաստանի վրա հսկողության» քաղաքականությունը», իսկ տայվանյան իշխանությունները Միացյալ Նահանգներին են ապավինում անկախության հռչակման հարցում»: Յան Ցզեչին ընդգծել Է, որ «Չինաստանի դիրքորոշումն ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում միանշանակ Է եւ հաստատուն», մյուս երկրները չեն կարող միջամտել Չինաստանի ներքին գործերին, եւ «ցանկացած ակտ, որը խոչընդոտում կամ վնաս Է հասցնում Չինաստանի ազգային միասնությանը, լիակատար ձախողման Է ենթակա»:

Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս նպատակամիտված Է «ուժեղացնել Չինաստանի վրա ճնշումը եւ բազմակողմանի զսպումը», ուստի երկու երկրների միջեւ հարաբերությունները «գտնվում են կրիտիկական քառուղում»:

Ամերիկյան կողմը պետք Է վերափոխի Չինաստանի նկատմամբ իր ռազմավարական ըմբռնումը, նա «չպետք Է որեւԷ մոլորություն կամ պատրանքներ ունենա», նշել Է պաշտոնյան: Հաղորդագրությունների մեջ ասվում Է, որ կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի եւ Հյուսիսային Կորեայի հարցերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am