Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բայդենի քաղաքականությանը հավանություն տալու մակարդակն իջնում է արդեն երեք շաբաթ եւ կազմել է 39 տոկոս

Բայդենի քաղաքականությանը հավանություն տալու մակարդակն իջնում է արդեն երեք շաբաթ եւ կազմել է 39 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը հաանություն տալու մակարդակն իջնում Է արդեն երեք շաբաթ անընդմեջ եւ կազմում Է 39 տոկոս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որը համատեղ կատարել Է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ:

Հարցման արդյունքների համաձայն՝ հացման մասնակիցների 56 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին:

Բայդենի գործունեությունը պաշտպանում Է հարցվածների՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվից 74 տոկոսը, որի կազմի մեջ Է մտնում նաեւ պետության ղեկավարն ինքը: Միեւնույն ժամանակ նրա քաղաքականությանը հավանություն Է տալիս հանրապետականներին պաշտպանող հարցվածների սոսկ 11 տոկոսը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը հավանություն տալու մակարդակը 50 տոկոսից ցած Է մնում 2021 թվականի օգոստոսից ի վեր: Մայիսի վերջին նախագահի վարկանիշն իջել Է մինչեւ ռեկորդային նվազագույնը՝ 36 տոկոս:

Հարցումը կատարվել Է երկու օրվա ընթացքում առցանց ձեւաչափով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Հարցմանը մասնակցել Է 1 005 չափահաս բնակիչ, նրանցից 443-ը՝ դեմոկրատների կողմակից Է, 364-ը՝ հանրապետականների: Վիճակագրական սխալանքը կազմում Է չորս տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am