ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
18:43, 15 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում