Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սեւ մահը Եվրոպա է եկել Կենտրոնական Ասիայից. գիտնականներ

Սեւ մահը Եվրոպա է եկել Կենտրոնական Ասիայից. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մի խումբ գիտնականներ հաջորդակարգել են միջնադարյան այն գերեզմանատներից մարդկանց աճյունների ԴՆԹ-ն, որոնք գտնվում են ժամանակակից Ղրղզստանի տարածքում, եւ եկել այն եզրակացության, որ այստեղից Է 14-րդ դարում Եվրոպա եկել ժանտախտի համաճարակը, որն ստացել Է Սեւ մահ անվանումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Nature հանդեսում հրապարակված հոդվածը: Գիտնականներին հետաքրքրել Է Ղրղզստանի Չույի մարզում շիրիմների այն մեծ քանակությունը, որոնք թվագրված են 1338-1339 թվականներին, ընդ որում՝ առանձին տապանագրերում հիշատակվել Է ժանտամահը:

Առաջին գերեզմանատներն այդ շրջանում հայտնաբերվել են դեռ 1880-ական թվականներին: 30 մարդու աճյուններ այնտեղից տեղափոխվել են Կունստկամերա (ՌԴ գիտությունների ակադեմիայի Մեծ Պյոտրի անվան մարդաբանության եւ ազգագրական թանգարան), որտեղից Էլ գիտնականներն ստացել են ուսումնասիրության նմուշները: Նրանց հաջողվել Է հաջորդակարգել յոթ մարդու ԴՆԹ-ներ, որոնք Էքսգումացիայի են ենթարկվել Ղարա Ջագաչ եւ Բուրանա գյուղերի մերձակայքի գերեզմանատներից:

Նմուշների որակը թույլ Է տվել կազմել չորս գենոմ: Դրանցից երեքում հայտնաբերվել Է ժանտախտի հարուցիչ՝ ժանտախտի ցուպիկ (լատ. Yersinia pestis), ընդ որում՝ պարզվել Է, որ այն շտամների ուղղակի նախատիպն Է, որը Եվրոպայում ժանտախտի համաճարակ Է առաջացրել 1346-1353 թվականներին: Գիտնականների կարծիքով՝ ժանտախտը տարածվել Է առեւտրական ճանապարհներով, որոնք անցել են ժամանակակից Ղրղզստանի Չույի մարզի տարածքով:

Հոդվածում նրանք նշում են, որ Տյան Շանի շրջանում գտնվում են ժանտախտի ցուպիկների բազմաթիվ բնական ռեզերվուարներ, ինչը եւս մեկ փաստարկ Է հօգուտ իրենց հետազոտությունների: Սեւ մահը երկրորդն Է դարձել ժանտախտի համավարակի պատմության մեջ, որի բարձրակետը 1346-1353 թվականներն Էին: Կարծիք կա, որ Սեւ մահը խլել Է այն ժամանակվա Եվրոպայի բնակիչների կեսի կյանքը: Այնուհետեւ 14-րդ դարում եղել են եւս մի քանի բռնկումներ, իսկ այդ ժանտախտի շտամները շարունակել են աշխարում շրջանառվել մինչեւ 19-րդ դարը: Սեւ մահի աղբյուրը երկար ժամանակ մնացել Է բանավեճերի առարկա: Շտամի առաջացման հնարավոր վայրերի թվում ավելի վաղ նշել են Չինաստանը եւ Հնդկաստանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am