Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի 
բարեգործական համերգը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկի աջակցությամբ ապրիլի 26-ին Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։

Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին  է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձևավորելն է․

 «Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»:

«Բարդերի ակումբ»-ը  Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝  «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը  փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։

Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am