Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել Օհան Դուրյանի կիսանդրին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքում 
նախատեսվում է տեղադրել Օհան Դուրյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի «Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 385-Ա որոշմամբ ձևավորվել է Օհան Դուրյանի 100- ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի հաստատած հոբելյանական ծրագրում ներառված է նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում դիրիժորի կիսանդրու տեղադրումը։ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am