Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արվեստագետ Աշոտ Հակոբյանը հուշանվերներ է պատրաստում Գյումրու դռների ու դարպասների տեսքով

Արվեստագետ Աշոտ Հակոբյանը հուշանվերներ է պատրաստում Գյումրու դռների ու դարպասների տեսքով

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի այցելած հյուրերին  միշտ են գերել քաղաքի դռներն ու դարպասները: Շատերը դրանց մոտ լուսանկարվում, դրանք կտավին հանձնում,  մյուսները  էլ՝ լուսանկարների շարք են ստեղծում, իսկ գյումրեցի արվեստագետ Աշոտ Հակոբյանը դրանք աշխարհին ներկայացնելու իր մոտեցման մասին է պատմել «Արմենպրես»-ին:

Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկնօրինակները՝ հուշանվների տեսքով: Արվեստագետի դռների շարքը հնարավորություն է տալիս հատկապես հայրենի քաղաքից հեռու գտնվող գյումրեցիներին իրենց տան մի անկյունում հայրենի քաղաքի մի մասնիկն ունենալ: Աշոտի պատրաստած դռներն իրականի 30 անգամ փոքր մանրակերտերն են։ Դրանք նույնությամբ կրկնում են ոչ միայն փայտե դռները, այլ նաև տան պատերի ու մուտքի քարերը, երբեմն նույնիսկ քարի վրա առկա քարաքոսների պատկերն է պահպանվում՝ բնականին ավելի մոտ լինելու համար: Ամեն դուռ իր անձնագիրն ու անունն ունի՝«Սունդուկ», «Հայելի», «Էրզրում», «Աղբյուր», «Ճայ», «Հավքեր», «Մերկուրով», «Յուզբաշ» և այլն:

Մինչ դռների շարքի պատրաստումը Աշոտի հոբբին դրանք լուսանկարելն էր։ Հետո, երբ նկատում է, որ որոշ դռներ արդեն վերանալու ճանապարհին են, որոշում է դրանց մանրակերտերը պատրաստել՝ դրանով երկարացնելով դռների կյանքը: «Դռները քաղաքի հատուկ դիմագիծն են, որոնց լուրջ վերաբերմունք է պետք: Կային դռներ, որոնք նկարում էի, հետո տեսնում էի, որ դրանք համարյա չկան, մտածում էի` լավ է, գոնե նկարեցի»,- պատմում է Աշոտը՝ նշելով, որ ամեն դուռ իր բնավորությունն ու դիմագիծն ունի: Դռների մանրակերտերի հիմնական պատվիրատուներն արտերկրից են: Շատերը պատվիրում են հենց այն դուռը, որը Գյումրիում թողել են: 

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am