Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ քննարկվել է STARMUS 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ 
քննարկվել է STARMUS 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի  գլխավորությամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: 

«Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական աշխատանքների հետ կապված հարցեր, ներկայացվել են նախորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների և հանձնարարականների կատարման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարակներ՝ ուղղված նման մեծամասշտաբ և նշանակալի  փառատոնի անցկացումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am