Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

 Շոլցը, Մակրոնը եւ Դրագին Ուկրաինային մերժել են զենքի արագ մատակարարումների հարցում. LA Times

 Շոլցը, Մակրոնը եւ Դրագին Ուկրաինային մերժել են զենքի արագ մատակարարումների 
հարցում. LA Times

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցյալ շաբաթ եղել են Ուրաինայում, Կիեւին մերժել են օպերատիվ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրյա հոդվածում գրել Է Դոյլ Մակմանուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեղինակի կարծիքով՝ Եվրոպայի կառավարություններում կուտակվում Է «հոգնածություն Ուկրաինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրված Էին գործադրելու Ռուսաստանի վրա, խփում Է հենց իրենց:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն Է, որ դրանք կգործեն սոսկ եթե վնասեն նաեւ մեզ»,- մեջբերում Է հոդվածագիրն ի հաստատումն իր խոսքի իր մտերիմներից մեկի՝ նախկին ուսուցիչ Ռոբերտո Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում Է, որ չնայած այն բանին, որ Եվրոպայի երեք խոշոր պետությունների ղեկավաները ժամանել Էին Կիեւ եւ կրկին աջակցություն հայտնել Ուկրաինային, սակայն այնտեղ այդպես Էլ չստացան ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:

«Այդ երեքը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին չտվեցին ամենաբաղձալին. նոր զենքի արագ առաքումը»,- գրել Է նա:

Հեղինակը նաեւ թերահավատորեն Է վերաբերել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավոությանը եւ Մակրոնի, Շոլցի եւ Դրագիի կողմից այդ քայլի աջակցությունը համարել Է «զուտ խորհրդանշական»:

ԱՆցյալ շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն այցելել են Ուկրաինա, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցությունների հիմնական թեման Է դարձել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադրությունը: Գերմանական Die Welt թերթը հանդես Է եկել ենթադրությամբ, որ եվրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել նստելու բանակցությունների սեղանի առջեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am