Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բայդենն Իսպանիայի վարչապետի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը

Բայդենն Իսպանիայի վարչապետի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 21-ին հեռախոսով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարակել Է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա հունիսի վերջին Մադրիդում: Այդ մասին հաղորդել Էղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բայդենը եւ Սանչեսն այսօր (հունիսի 21-ին) քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29 – 30-ը Մադրիդում: Ղեկավարները ողջունել են միմյանց տեսնելու հնարավորությունը (Բայդենի՝ Իսպանիա) առաջիա ուղեւորության շրջանակներում:

Նախագահ Բայդենը շնորհակալություն Է հայտնել վարչապետ Սանչեսին Իսպանիայի կողմից գագաթնաժողովի անցկացման համար, որտեղ դաշնակիցները կշարունակեն սահմանել հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի բարեփոխման ուղեգիծը»,- նշել են Սպիտակ տանը: Մադրիդում պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով դաշինքի հերթական հանդիպման մասնակիցներն, ինչպես սպասվում Է, կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցերը եւ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքներն անվտանգության ոլորտի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am